Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
2019 թվականին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է ISTC գործընկերային ծրագրում
Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներկրման նկատմամբ վերահսկողության գործուն միջոցների մշակման նպատակով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը /ISTC/ 2017-2018 թվականներին Աստանայում և Երևանում անցկացրել է շուրջ 3 հանդիպում-քննարկում «Երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների փորձագիտական վերահսկողությունը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում» վերտառությամբ, որոնք իրականացվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկակի նշանակության ապրանքների փորձագիտական վերահսկողության նախագծի շրջանակներում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությունը տվյալ հանդիպում-քննարկմանը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկակի նշանակության ապրանքների արտահանման, դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների արտահանման և ներկրման նկատմամբ հսկողությունը ներկայումս հանդիսանում է ԱՊՀ երկրների համար կարևորագույն հարցերից մեկը և այն, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2016 թվականից գործում էր երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (արտադրանքի) սերտիֆիկացման մարմին:
2018 թվականի ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ Քարտուղարության հանձնարարությամբ ստեղծված տեխնիկական փորձագետների աշխատանքային խմբի շրջանակներում, Ղազախստանի Միջուկային տեխնոլոգիայի անվտանգության ԳՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշակվել և ֆինանսավորման է ներկայացվել պիլոտային նախագիծ՝ քիմիական արդյունաբերության արտահանման վերահսկողության hամապատասխանության ներկազմակերպական ծրագրի համապարփակ մոդելի մշակման ուղղությամբ: Ծրագրի նպատակն է մշակել ներկազմակերպական արտահանման վերահսկման ուղեցույց՝ ապահովելով վերջիններիս ավելի լայն կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ քիմիական և դեղագործական ոլորտներում:
2018 թվականի երկրորդ կիսամյակում Կազմակերպությունը Ղազախստանի միջուկային տեխնոլոգիայի անվտանգության ԳՏԿ-ի հետ համատեղ «Ներկազմակերպական արտահանման վերահսկման ծրագրի տիպային մոդելները միջուկային, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական ոլորտներում» ծրագրի նախագիծն ուղարկել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ Քարտուղարությանը պայմանագրային փաստաթղթերի մշակման նպատակով: Արդյունքում, 2019 թվականի առաջին եռամսյակում ծրագիրն արժանացել է դրական գնահատականի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ ֆինանսավորմամբ 2019 թվականի երկրորդ կիսամյակից սկսվելու են համապատասխան աշխատանքները, որի իրականացման պատշաճ գիտական ապահովման առումով նախատեսվում են Կազմակերպության համապատասխան աշխատանքային թիմի կողմից անհրաժեշտ հետազոտական աշխատանքների իրականացում: Ծրագիրն ավարտվելու է 2021 թվականին:
Ծրագիրն ուղղված է երկակի օգտագործման ապրանքների, տեխնոլոգիաների կամ տեղեկատվության կանխամտածված կամ պատահական ներկրման, արտահանման մեխանիզմների վերահսկման մշակմանը, չափորոշիչների որոշմանը, որոնք հնարավորություն կտան իրականացնել երկակի նշանակության ապրանքների փորձաքննություն, ինչպես նաև ապահովել երկակի օգտագործման նյութերի և տեխնոլոգիաների արտահանման պետական վերահսկողության իրականացումը և արտահանման վերահսկման համակարգի թափանցիկությունը:
Ծրագրի առաջին փուլում թարմացվելու են Ղազախստանում արդեն իսկ գործող ներկազմակերպական արտահանման վերահսկման ուղեցույցները, երկրորդ փուլում Կազմակերպությունը Ղազախստանի Միջուկային տեխնոլոգիաների անվտանգության կենտրոնի հետ համատեղ մշակելու է ընդհանուր ներկազմակերպական արտահանման վերահսկման ծրագիր և երրորդ փուլում մշակվելու է քիմիական և դեղագործական ոլորտների համար ներկազմակերպական արտահանման վերահսկման ուղեցույց-ձեռնարկ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության փորձի հիման վրա ԱՊՀ երկրների համար:
Պետք է նշել, որ ծրագիրը հանդիսանում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ գործընկերային ծրագրերից մեկը, որոնք հազվադեպ են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ դրական որոշման և ֆինանսավման արժանանում՝ և ֆինանսավորելով բացառապես, երբ թեման արդիական է և ունի գործնական կարևոր նշանակություն:
28 Դեկտեմբեր 2016